«Քառակուսի» կրթական հիմնադրամ

 Քաջ գիտակցելով 21-րդ դարում կրթության կարևորության և բարձրակարգ գիտելիքի դերի մասին մենք ձեռնամուխ ենք եղել աջակցելու Հայաստանի Հանրապետության դպրոցներում սովորող աշակերտներին:

  Քառակուսի նախագիծը կարող է օգտակար լինել ինչպես աշակերտներին, այնպես էլ ուսուցիչներին, դասին պատրաստվելու և ֆակուլտատիվ խմբակներ կազմակերպելու համար: Աշակերտները կարող են դպրոցական ծրագրի բոլոր թեմաների վերաբերյալ գտնել տարբեր բարդության խնդիրներ, որոնք լուծելով հնարավոր քայլ առ քայլ կկատարելագործեն իրենց գիտելիքները: Իսկ ուսուցիչները կգտնեն հետաքրքիր նյութեր, որոնցով կարող են ավելի հետաքրքրացնել դասը և ֆակուլտատիվ պարապմունքը:


Այցելուն կարող է "Թեմատիկ դասեր" բաժնից գտնել իրեն հետաքրքրող թեմաները, սովորել դրանք և լուծել համապատասխան խնդիրներն ու վարժությունները: Բոլոր վարժություններն ունեն իրենց լուծումներն ու պատասխանները: «Խնդիրների բանկ» բաժնում մենք օրեցօր ավելացնում ենք նորանոր խնդիրներ, որոնք լուծելով կարող եք կատարելագործել ձեր գիտելիքները: Յուրաքանչյուր շաբաթ կայքում կտեղադրվեն տնային առաջադրանքներ, որոնց լուծումները հասանելի կլինեն հաջորդ շաբաթվա սկզբից: Ամեն առաջադրանք ներառում է որոշակի թեմային նվիրված վարժություններ ու խնդիրներ, որի շնորհիվ ավելի հեշտ է դառնում կոնկրետ թեմայի յուրացումը: Այս առաջադրանքներից բացի պարբերաբար կկազմակերվեն նաև մրցույթներ, որոնց արդյունքները կհրապաարկվեն կայքում: Հուսով ենք, որ աշակերտներից շատերը հաճույքով կմասնակցեն:


  Մենք ունենք խորը մաթեմատիկական գիտելիքներ, հանրապետական օլիմպիադաների հաղթողներն ենք և նվաճել ենք մեդալներ բազմաթիվ միջազգային օլիմպիադաներում: Այս կայքի նյութերը կօգնեն ձեզ նույնպես դառնալ օլիմպիական և նվաճել մեդալներ:

Սովորելը պետք է լինի ոչ միայն գիտելիքով հագեցած, այլ նաև հետաքրքիր: Պարբերաբար կազմակերպվող մրցույթների և արշավների օգնությամբ մենք կկարողանանք մեր համատեղ աշխատանքային առօրյան սարքել այդպիսին: