Կենտրոնացված տեղեկատվություն
Ցանցային համագործակցություն
Հասանելիություն ու հավասար հնարավորություն
Թափանցիկություն և գնահատում

Հարթակը կարող է դառնալ կապող օղակ տարբեր կրթական հաստատությունների, մանկավարժների, վերապատրաստման կենտրոնների, անհատ մասնագետների և ծնողների միջև։ Այս փոխգործակցությունը նպաստում է նոր ծրագրերի, համատեղ նախագծերի և փորձի փոխանակման իրականացմանը։

Ընդհանրական կրթական ինտերնետային հարթակի առկայությունն այսօր չափազանց կարևոր և ժամանակակից պահանջներից մեկն է։ Հարթակը միանգամից մի քանի կարևոր խնդիր է լուծում․ նպաստում է կրթական համակարգի բարելավմանը, համագործակցության խորացմանը և տեղեկատվության հասանելիությանը։ Մեր հարթակը հնարավորություն է ընձեռնում համախմբել կրթական ոլորտում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր ասելիք ունեն։ Հատկապես մարզային կամ սահմանամերձ համայնքներում բնակվողները ունեն սահմանափակ ռեսուրսներ կրթություն ստանալու համար։

Ինտերնետային հարթակը թույլ է տալիս բազմազան ծառայությունների առաջարկից գտնել ու օգտվել հարմար տարբերակից։

Կրթական կազմակերպությունների և մասնագետների գործունեությունը բաց ու հասանելի ենք դարձնում հանրությանը։

Մանկավարժները, դասընթացավարները և կրթության ոլորտում ներգրավված անձինք հնարավորություն կունենան տեղեկանալ նոր զարգացումներից առանց աշխարհագրական սահմանափակումների։ Հարթակը ծառայելու է որպես տեղեկատվական պահոց՝ հագեցած լինելով տարաբնույթ բիզնես էջերի տեղեկատվությամբ։

Ընդհանրական կրթական ինտերնետային հարթակի առկայությունը ոչ միայն հարմարություն է, այլև անհրաժեշտություն՝ կրթության որակը բարձրացնելու, արդյունավետությունը մեծացնելու և բոլորին հասանելի կրթական միջավայր ստեղծելու համար։

Այն կարող է վերածվել հզոր գործիքի՝ կրթական համակարգը ժամանակին համընթաց դարձնելու և շարունակական զարգացման ապահովման համար։

Մեր նպատակն ու առավելությունը

Հետադարձ կապ