Քայլ առ քայլ բարեգործական հիմնադրամ

Հիմնադրամն աշխատում է նախադպրոցական, դպրո­ցա­կան, բուհական կրթության ոլորտներում, զբաղվում է ծնողների, ուսու­ցիչ­ների, մանկավարժների և ոլորտի այլ մասնագետների վերապատրաստմամբ։ Հիմնադրամն իր գործունեությամբ նպաստում է Հայաս­տա­նում բաց, ժողովրդավարական հասարակության կայացմանը, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա իր ողջ ներուժը դրսևորելու հնարավորություն։ Մենք համագործակցում ենք նույն գաղափարներն ու սկզբունքները դավանող պետական ու հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ։ Կազմակերպությունը «Քայլ առ քայլ միջազգային ընկերակցության (ISSA-International Step by Step Assosiation) և «Քննադատական մտածողությունը կարդալու ու գրելու միջոցով միջազգային կոնսորցիումի» (RWCT IC- Reading and Writing for Critical Thinking International Consorcium) անդամ է և համագործակցում է տարբեր երկրների իր գործընկերների ու համախոհների հետ։ Մենք բաց ու թափանցիկ ենք աշխատում և պատրաստ ենք համագործակցության նաև ձեզ հետ։