Վարպետաց դասի ընթացքում ցուցադրվում են «Ծիածանի լեգենդը» անիմացիոն ֆիլմը, ստուդիայի այդ պահին ընթացքի մեջ գտնվող անիմացիոն ֆիլմերից և հոլովակներից հատվածներ: Ընթացքում մասնակիցները ծանոթացնում են անիմացիայի պատմությանը (ներկայացվում է անիմացիայի 3 տեխնոլոգիաներ),
գործնական աշխատանքի միջոցով ստեղծում են անիմացիայի իրենց օրինակները, ծանոթանում ու դիտում են աշխարհում սիրված անիմացիաներ, դիտում են պրեմիերաներ:
Վարպետաց դասը կազմակերպվում է 13 - 35 հոգանոց խմբերի համար:
Տարիքը՝ 6 տարեկանից սկսած (1-12 րդ դասարանների համար)